Songteksten
Դու իմ Սյուզին ես, իմ երազանքը,
Սիրո պարտեզի, իմ հոգու վարդը,
Աստծո նվերն ես, իմ անգին գանձը,
Իմ մաքուր սիրո լուսեղեն կանչը։
Դե արի պարենք մեր սիրուն տանգոն,
Մեր մաքուր սիրո պատմության տանգոն,
Համատեղ կյանքի առաջին տանգոն,
Արամ և Սյուզի, հեքիաթի տանգոն։
Դու իմ Արամն ես, իմ միակ սերը,
Տերը քեզ դարձրեց իմ սրտի տերը,
Ինձ թևեր տվեց մեր միությունը,
Թող Աստված մեզ տա իր օրհնությունը։
Դե արի պարենք մեր սիրուն տանգոն,
Մեր մաքուր սիրո պատմության տանգոն,
Համատեղ կյանքի առաջին տանգոն,
Արամ և Սյուզի, հեքիաթի տանգոն։